ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ գրական նյութը և դրա բեմականացում-դերախաղը որպես երեխայի մտածողության և խոսքի զարգացման միջոց:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

 

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտություն

Թեմա՝ Թատրոն-դերախաղերը՝ որպես նախադպրոցականների հետ արդյունավետ
ինտեգրված գործունեություն՝

Թեմա՝ Գրական նյութը և դրա բեմականացում-դերախաղը որպես երեխայի                          մտածողության և խոսքի զարգացման միջոց:

Ուսանող`
Կարինե Գևորգյան

Ղեկավար`Սոֆյա Այվազյան

Երևան 2019թ.

 

 

Բովանդակություն

  • Ներածություն
  • Նպատակըև խնդիրները
  • Հիմնականմաս
    Գլուխ 1․1 Մանկական թատրոնի տեսակները
    Գլուխ 1․2
    Դերախաղի  նշանակությունը որպես երեխայի  զարգացման միջոց
    Գլուխ 2․1
    Գրական նյութը և դերախաղը
    Գլուխ 2․2
    Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում, երեխայի խոսքի և մտածողության ձևավոևման և զարգացման միջոց
  • Եզրակացություն
  • Գործնականաշխատանքների տեսանյութեր
  • Օգտագործվածգրականություն

 

     Ներածություն
Դիպլոմային նախագծի աշխատանքում տեղ են գտել անվանի մանկավարժների մտքեր, մեջբերումներ, ներկայացրել եմ իմ փորձից օրինակներ։

Թատրոն, մանկան թատրոն
Թատրոնը  արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ՝ գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ։ Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր տարիքի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր թատրոնի կազմակերպումը նախադպրոցական տարիքում: Երեխաներ ցանկացած գործունեություն ներկայացնում է դերախաղ. երեխան ստանձնում է մի միտք ու խաղում: Խմբասենյակը դառնում է փորձասենյակ, սաները՝ դերարարներ, իսկ դաստիարակները՝ բեմադրիչ-ռեժիսորներ: Գործունեությունը կարելի է վերածել ներկայացման: Սաներին շատ են դուր գալիս նախապատրաստական վարժությունները՝ բերանային ապարատի, լեզվի, ծնոտի, շուրթերի, ձայնային խաղիկները: Սաները դրանք կատարում են ծիծաղով, ուրախությամբ, իսկ դաստիարակը դրանով նպաստում է սաների խոսքի զարգացմանը։ Արդյունքում՝ վարժություններն ունենում են թերապևտիկ ազդեցություն: Ի վերջո, խմբասենյակն առանց սաների դատարկ տարածություն է, ինչպես որ բեմն առանց դերարարների: XX դարի թատրոնի մարդը՝ Պիտեր Բրուքը, այդպես էլ կոչեց՝ «Դատարկ տարածություն»: Հարցրել են՝ ինչ է նշանակում, ասել է՝ ոչինչ: Նույնը և նախակրթարանում է, կրտսեր դպրոցում, հեղինակային մանկավրժության մեջ՝ «Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորինվածքում»:

Նպատակը և խնդիրները

  • Երեխայիստեղծագործական երևակայության զարգացում
  • Բանավորխոսքի զարգացում
  • Ինքնարտահայտվելուկարողության զարգացում
  • Ազատ ևանկաշականդ շփում հասակակիցների և մեծերի հետ
  • Նախաձեռնելու, համախմբվածաշխատելու հմտությունների ձեռքբերում
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում
  • Գեղագիտական ճաշակիզարգացում
  • Տեսածի, լսածի վերաբերյալխոսելու կարողություն
  • Իրավիճակը շտկելու, տիրապետելու կարողություն
  • Բարդույթներից ազատագրում
  • Խմբով աշխատելու, իրքայլերը ընկերների հետ համաձայնեցնելու կարողության  զարգացում:

 

 

Գլուխ 11

 Մանկական թատրոնի տեսակները

Մատների թատրոնը տիկնիկային թատրոն է: Այն տիկնիկային արվեստի ձևերից մեկն է, որտեղ աշխատում են մատները։ Մատների վարժությունները խթանում են երեխայի ճանաչողական ակտիվությունը, զարգացնում մանր մոտորիկան։ Երեխան մտածում է մատների, ձեռքի շարժումների օգնությամբ և միջոցով, յուրացնելով այդ վարժությունները։ Երեխաները ձեռքերի օգնությամբ կարող են պատմել զանազան պատմություններ: Ձեռքերի միջոցով պատմելն օգնում է երեխաների երևակայության զարգացմանը: Մատիկների վարժանքը շատ անհրաժեշտ է հատկապես փոքրիկների՝ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներ համար:0
Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ և ծաղկե հարթ մարիոնետներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները հետևի կողմից հպում են էկրանին` դրանով դառնալով տեսանելի: Երեխաները հետաքրքրությամբ են խաղում այդ տիկնիկներով, բայց դա նախատեսված է նախադպրոցական խմբերի համար, ավելի փոքրերը դեռ պետք է զարգացնեն իրենց շարժումները, երևակայությունը։ Տիկնիկային թատրոնի տիկնիկները շատ գրավիչ են երեխաների համար։ Սկսելով տիկնիկներ պատրաստելու գործընթացով՝ նրանք արդեն խաղի մեջ են, ինքնուրույն և անսպասելի լուծումներ են տալիս, հեքիաթային կերպարներ հորինում։ Տիկնիկային թատրոնը երեխաների մեջ դաստիարակում է բարոյական և գեղագիտական հատկանիշներ, ընդլայնվում է երեխաների ճանաչողական աշխարհընկալումը:

Գլուխ 12
Դերախաղի  նշանակությունը որպես երեխայի  զարգացման միջոց1

Անհատի վարքի հմտությունների ձևավորման հզոր միջոցներից մեկն է համարվում  դերային խաղը: Երեխաների անհատական առանձնահատկությունները և բնավորության գծերը վառ արտահայտվում են խաղի բնույթի և այն դերի միջոցով, որն իր վրա վերցնում է երեխան ընդհանուր խաղերում: Դերային խաղն ունի ուսուցանող, դաստիարակող և պրակտիկ մեծ հնարավորություններ: Այն խոսքային, խաղային և ուսուցման միաժամանակյա գործընթաց է: Խաղի ընթացքում երեխան գտնվում է խոսքային պատրաստականության մեջ, ուշադիր լսում է դաստիարակին և ընկերներին: Անընդհատ կրկնվող բառերը չեն հոգնեցնում ու ձանձրացնում նրան:
Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը: Օգտագործելով խոսքը՝ երեխան շփման մեջ է մտնում, համագործակցում է մյուսների հետ: Դերախաղը հարստացնում է երեխայի զգացմունքները և զգայարանները: Դերախաղի կիրառման ամենալավ տարբերակը կենդանի խաղն է: Դերախաղը հաճելի իրավիճակների արտացոլում կարող է ունենալ և խիստ սահմանափակումեր չպետք է ունենա, որպեսզի չխանագարի երեխաներին ավելի ազատ գործելու: Դերախաղը գիտելիքների, հմտությունների ձեռք բերման հաճելի ձևերից է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու բարդ իրավիճակներ և ինքնուրույն գործելու: Դերային խաղի ընթացքը հաճելի է երեխաներին, և ոչինչ չի սպառնում երեխայի անհատականությանը:
Նման գործընթացը ավելի շուտ վստահություն է փոխանցում երեխաներին, քան անհանգստություն է պատճառում: Դերային խաղերի օգտագործումը հանգեցնում է փորձի ձեռք բերմանը, քանի որ խաղերը կարող են լինել հանպատրաստից, չմշակված: Սովորաբար դերային խաղի ավարտին ես եզրակացություններ եմ անում, վերլուծում երեխաների վարքագծի դրսևորման պատճառները, քննարկում թերությունները, առավելությունները, նշում հետագա փոփոխությունները իրավիճակը ավելի լավացնելու համար: Դաստիարակը պետք է խրախուսի դերային խաղերը`զարգացնելով  բանավոր խոսք։Դերային խաղը պետք է համապատասխանի տարիքային խմբին, և այստեղ շատ կարևոր է գրական նյութի ճիշտ ընտրությունը։
Երբ գրական նյութը կիրառվում է որպես դերախաղ, երեխան ծանոթանում է նաև գեղարվեստական խոսքին: Այն մեծ նշանակություն երեխայի անձի ձևավորման համար՝ որպես երեխայի խոսքի հարստացման սկզբնաղբյուր: Գեղարվեստական գրականությունը հարստացնում է բառապաշարը, զարգացնում պատկերային խոսքը, գեղագիտական ճաշակը և նպաստում բարոյական հասկացությունների ձևավորումը:
Ըստ այդմ էլ, երեխայի խոսքի զարգացման խնդիրները կարող են լինել՝
խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը, բառապաշարի զարգացումը, խոսքի քերականական կառուցվածքի ընկալման ձևավորումը, կապակցված խոսքի զարգացումը, գեղարվեստական գրականության հետ ծանոթացումը:

Իմ փորձից 

5-6 տարեկան երեխաների  համար նախ ընթերցեցի Հովհ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Հեքիաթի ընտրությունը պատահական չէր: Նախ, նրանց առաջարկեցի Թումանյանի մի քանի հեքիաթների վերնագրեր, մեծամասնությունը ընտրեց  հենց «Սուտասանը»: Հեքիաթի բովանդակությունն ուշադիր ունկնդրելուց  հետո երեխաների հետ սկսվեց ակտիվ քննարկում, հարց ու պատասխանների ամբողջ շարք: Քննարկումների ընթացքում երեխաներն արտահայտում էին իրենց զգացմունքները, տեսակետները, վերլուծում և քննադատում հեքիաթի հերոսներին: Երեխաներն իրենք էլ չնկատեցին, թե ինչպես ներգրավվեցին հեքիաթի մեջ: Այնուհետև որոշեցինք բեմադրել հեքիաթը, իրենք ընտրեցին հերոսներին, կատարեցինք դերաբաշխում: Իրերը, դեկորները փորձեցինք պատրաստել միասին: Թեև աշխատանքը մի փոքր ծավալուն  դարձավ, բայց դա ևս տվեց իր դրական արդյունքը: Այսպիսի աշխատանքի լուծում ենք մի շարք խնդիրներ`զարգանում են երեխայի ստեղծագործական երևակայությունը, ձեռագործությունը, մատների մոտորիկան: Երբ երեխան իր ձեռքով պատրաստում է մի իր և տեսնում է արդյունքը, նա շատ է ոգևորվում, նրա մեջ ձևավորվում է աշխատասիրությունը և հետևողականությունը, շատ խնամքով է վարվում իր պատրաստածին, երբեք այն չի կոտրի: Այս աշխատանքի շնորհիվ երեխան սովորում է գնահատել ընկերների կատարծ աշխատանքը, համեմատել իր կատարածաշխատանքի հետ: Երեխաների մոտ զարգանում է միմյանց օգնելու, ընկերոջը ձեռք մեկնելու կարողությունը, ինչպես նաև խմբով աշխատելու կարողությունը:

Գլուխ 21
Գրական նյութը և դերախաղը
Դերախաղում խոսքային, խաղային և ուսուցման միաժամանակյա գործընթաց է: Հոգեբանների կարծիքով դասապրոցեսում խաղի մրջոցով ստեղծված խաղային խթանումը պետք է կիրառվի ճանաչողական, էսթետիկական, հաղորդակցական խթանումների հետ միասին: Երեխային գրական նյութը մատուցել է պետք խաղի միջոցով, այդ ընթացքում երեխան գտնվում է խոսքային պատրաստականության մեջ, ուշադիր լսում է դաստիարակին և ընկերներին: Անընդհատ կրկնվող բառերը չեն հոգնեցնում ու ձանձրացնում նրան: Գրական նյութը դերախաղի միջոցով ձևավորում է երեխայի կապակցված խոսքը․կապակցված խոսքի ձևավորումը սկսվում է երկխոսության կարողությունների զարգացումից։ Երկխոսությունը նախադպրոցականի շփման հիմնական ձևն է: Դերախաղը հաճելի, զվարճալի և ուսանելի պետք է լինի։ Դերային խաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ, ակտիվորեն զարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը, դաստիարակության և կրթության զարգացման միջոց է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը։ Դերային խաղերը անհրաժեշտ են երեխաներին, այլապես նրանք կմեծանան բարդութավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ։ Դերային խաղի ժամանակ կարևոր է երեխային սովորեցնել լսել և հասկանալ դիմացինի խոսքը, միտքը ձևակերպել իր միտքը, երկխոսությունը առաջ տանել, հարցեր տալ և պատասխանել՝ օգտվելով լեզվական տարբեր միջոցներից: Դերասան-երեխաները ցուցադրելով դերախաղ, իրենց զգում են հասարակության լիիրավ անդամ, կատարելով շատ կարևոր գործ: Երեխաների մոտ արթնանում է պատասխանատվության և պարտաճանաչության զգացում՝ ցուցաբերելով գործին լուրջ վերաբերմունք: Փորձերի ընթացքում  երեխաների մոտ ձևավորվում է փոխզիջման և փոխըմբռնման հատկանիշներ: Փոքրիկ դերասաները սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնըխոսքի տեմպը, յուրաքանչյուր կերպարին տալիս են բնավորությանը բնորոշ ձայն: Զարգանում է  երաժշտական  տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ: Դերախաղի միջոցով երեխաները հարստացնում են իրենց տպավորությունները, առաջանում են դրական հույզեր:
Ցույց տալով օրինակներ՝ երեխաների մեջ ձևավորվում է ընկերասիրություն, բարություն, անկեղծություն, սեր, աշխատասիրություն: Դերասան- երեխաները սովորում են ժեստերը, մարմնի լեզուն, օրինակ`որպեսզի ցույց տա թագավորին՝ նա  հպարտ տեսք է ընդունում, իսկ ծեր աղքատին՝ մեջքը կորացնում է, քայլում մի փոքր կաղալով և այլն: Դերախաղի միջոցով երեխաները  ինքնադրսևորվում և ինքնարտահայտվում են: Երեխաների մոտ զարգանում են կոլեկտիվում աշխատելու ունակությունները և դրսևորվում է համբերատարություն կոլեկտիվի անդամների նկատմամբ, նպաստում է գեղագիտական զարգացմանը, ընկալում են լավ և վատ, բարի և չար արարքները:

Գլուխ 2․2
Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում, երեխայի խոսքի և մտածողության ձևավոևման և զարգացման միջոց

Օգտագործելով խոսքը՝ երեխան շփման մեջ է մտնում, համագործակցում է մյուսների հետ: Շրջապատի պարբերաբար անտարբերությունը երեխայի նկատմամբ վատ է ազդում նրա հոգեկան վիճակի վրա, երեխան դառնում է ագրեսիվ, նյարդային ամաչկոտ, տրամադրության անկումներով: Եվ այս ամենը գալիս է ծնողների կողմից դերային խաղը երեխայի կյանքում չկարևորելուց: Սա արդեն ազդում է երեխաների միջանձնային հարաբերությունների վրա: Միջանձնային հարաբերությունները ստեղծվում են իրավիճակների դեպքում, խաղի ժամանակ: Երբ երեխան խաղալիք է ուզում ընկերոջից, պետք է խոսի նրա հետ, հարցնի, մտերմանա և առաջարկի խաղալ միասին: Դերային խաղի միջոցով ստեղծվում է կապ, միջանձնային հարաբերություն երեխաների հետ: Այս կապը դրական է ազդում երեխայի զարգացման գործում, երեխան ազատվում է բարդույթներից, մեկուսանալու ցանկությունից, ձեռք է բերում ինքնավստահություն: Երեխաները արդեն նախադպրոցական տարիքից հաղթահարում են իրենց վախերը, ավելի հեշտ և բնականոն է ստացվում շփումները մեծահասակների հետ: Այդ կերպ հնարավոր է լինում իրականացնել տարբեր դերեր: Այստեղ կարևորվում են համապատասխան մթնոլորտի ստեղծում և մասնակիցների անկաշկանդ վարքագծի ապահովումը: Դերախաղերը կարող են ունենալ հստակ կառուցվածք կամ լինել ազատ: Այն օգտակար է երբ փորձում են ցույց տալ, որ նույն թեմայի շուրջ տարբեր մարդիկ տարբեր կառուցվածք ունեն: Դերախաղի գրագետ իրականացումն անգնահատելի օգուտ է բերում մասնակիցներին: Դրանք ցանկալի է անցկացնել պարապմունքի մեջտեղում: Մեթոդը պետք է կիրառել շատ զգույշ: Ցանկալի է, որ խմբերը լինեն փոքր: Եթե մի խումբը խաղում է, մյուս լինում է դիտորդ: Դերային խաղը երեխայի համար սիրելի, զվարճալի, հետաքրքիր խաղ է, որը զարգացնում է նրա խոսքը, ստեղծագործական ունակութունները, ինքնուրույնությունը, խմբով խաղալու-աշխատելու հմտությունները: Դերախաղի էական նշանակությունն այն է, որ երեխան հայտնվում է ուրիշ մարդու դիրքում և կարծես աշխարհին նայում է այն մեծահասակի տեսանկյունից, որի դերը կատարում է: Երեխայի երևակայությունը զարգանում է հատկապես ստեղծագործական, դերային խաղերի միջոցով: Երեխան հավատում է իր հորինած կերպարին: Նա ոչ միայն հավատում է, այլև ինքն է կատարում այդ դերերը: Մտնելով կերպարի մեջ`երեխան դառնում է նա, ում ընդօրինակում է: Դերախաղը հիմնականում խմբային է, մասնակցում են մի քանի երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր դերը: Այսպես խաղում ձևավորվում են երկար, շղթայաձև փոխկապակցված խաղային խմբեր, օրինակ` աշխատում է հիվանդանոցային համալիրը, բժիշկները զննում են հիվանդներին, վիրաբույժը վիրահատում է, ատամնաբույժը բուժում է ատամները, շտապօգնության մեքենան հրդեհից այրվածներին հասցնում է հիվանդանոց, հիվանդանոցի կողքին այրվում է բնակելի շենք, այնտեղ են շտապում հրշեջ մեքենաները և այլն: Դերային խաղերը ժամանցային բնույթի խաղեր են, դրամատիկ գործողության տեսակ, որի մասնակիցները գործում են ընտրված դերերի շրջանակներում, ղեկավարվում են ընտրված դերի միջավայրի տրամաբանությամբ և գործում են արդեն եղած սյուժեով, կամ հենց իրենք են ստեղծում սյուժեն: Դերային խաղի գործողությունները ծավալվում են այդ խաղի աշխարհում: Այդ աշխարհը կարող է լինել ամբողջովին հորինված, կամ հիմնված լինել ինչ-որ գրքի կամ ֆիլմի, կամ մի իրադարձության սյուժեի վրա: Այսպիսի խաղերում շատ հաճախ բացակայում է վերջնական նպատակը և խաղի իմաստը կայանում է այդ խաղային աշխարհի ուսումնասիրումը: Դերային խաղն ունի ուսուցանող, դաստիարակող և պրակտիկ մեծ հնարավորություններ:
Իմ փորձից
Իմ հաջորդ աշխատանքը ամենափոքրիկների հետ էր, 2-4 տարեկանների: Ժողովրդական «Պապն ու շաղգամը» հեքիաթն  էր: Հեքիաթի ընտրությունը կատարեցի ըստ տարիքային խմբի առանձնահատկության:  Այս դեպքում էլ ոգևորությունը մեծ էր, իսկ աշխատանքս մի փոքր ավելի  բարդ:  Մի քանի անգամ պատմեցի հեքիաթը: Հեքիաթի  բովանդակությունը ավելի լավ պատկերացնելու համար ցույց տվեցի նկարազարդումներ, դիտեցինք մուլտֆիլմը: Կատարեցի հարցադրումներ, իրենք ևս ուղղեցին հարցեր: Ցույց տվեցի և խոսեցի շաղգամի մասին:  Գրական նյութը լավ ամրապնդելուց հետո առաջարկեցի հեքիաթը բեմականացնել դերախաղի միջոցով:

3

Երեխաներն իրենք ընտրեցին հերոսներին և սկսեցին պատրաստվել: Որպեսսզի ավելի լավ պատկերացնենք, պատրաստեցինք յուրաքանչյուր հերոսի պատկերով գլխապատկերներ՝ խմբասենյակում եղած փափուկ խաղալիքներից: Ինչպես վերոնշյալում, այս աշխատանքների ընթացքը ևս  նպաստեց մի շարք խնդիրների լուծմանը: Ստացվեց գոհացուցիչ արդյունք:
Դերային խաղը հոգեբանական գործոն է։ Երեխան խաղում է մի շարք զգացմունքներին համապատասխան: Երեխան կարող է հիշել ամիսներ առաջ տեղի ունեցած հաճելի մի իրադարձություն և խաղալ այդ իրավիճակը տիկնիկի հետ: Դերախաղ կարող են կազմակերպել չափահաս երեխաները փոքրերի հետ, սա ունի դրական ուղղվածություն, երբ, կազմակերպելով դերախաղ, չափահաս երեխաները կարող են փոխանցել իրենց «առաջնորդի» վարքը փոքրին:

Եզրակացություն

Փորձարկել և ուսումնասիրել եմ երեխայի ուշադրության, հիշողության, երևակայության, ստեղծագործելու կարողության, հաղորդակցման կարողության, շարժողականության, ակտիվության, ընկալման զարգացման վրա գործունեության ազդեցությունը: Գործնական աշխատանքը ցույց տվեց, որ նախադպրոցական տարիքի երեխան բնական, անկաշկանդ, միջավայրում կիրառում է իր գիտելիքները, հմտություն է ձեռք բերում, զարգանում է երևակայությունը, կարողանում է ազատ արտահայտել իր միտքը: Կարողանում է կողմնորոշվել և կատարել համապատասխան գործողություններ՝ բանավոր խոսքի միջոցով հիմնավորելով, ներկայացնելով իր երևակայությամբ ստեղծած միտքը:
Դերախաղը հաճելի, զվարճալի և ուսանելի պետք է լինի։ Դերախաղը կարող է լինել ինքնաբուխ։ Սահմանափակումներ չպետք է լինեն, որպեսզի երեխան չձանձրանա։ Դերային խաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ։ Ակտիվորեն զարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը։ Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը։ Երեխաները հանպատրաստից պիեսներ են հորինում, անհրաժեշտ բեմական միջոցներն իրենց ձեռքով պատրաստում, որպես դերասաններ հանդես գալիս՝ տրված թեմայով իմպրովիզացիա են անում, հանդիսատեսներին ներկայացման մեջ ներքաշում, և այստեղ թատրոնը կյանքի պահ է, ոչ թե ապրածի վերարտադրություն: Դա հորինող երեխային օգնում է ընդլայնելու իր մտահորիզոնը: Առաջին իմպրովիզացիաներից հետո, զարգացում ապահովելու նպատակով, այն պետք է ինչ-որ բանով հագեցնել, հարստացնել: Նա նոր տարրեր է ներմուծում, այլ կերպ է մեկնաբանում իրավիճակն ու հարաբերությունները, նոր երանգ է ներմուծում սովորական առօրյան վերարտադրող իրավիճակի մեջ` ելնելով իր կենսափորձից, աշխարհընկալումից: Նրա համար այդ խաղը ոչ թե նմանակում է, այլ կյանքի պահ:

Դեռևս  իր ժամանակին Մարիա Մոնտեսորին ասել  է. «Երեխան մարմին է, որ աճում է, և հոգի է, որ զարգանում է: Այս երկու ձևերն ունեն միևնույն աղբյուրը՝ կյանքը: Մենք չպետք է ճնշենք աճն ու զարգացումը, այլ պետք է հետևենք  երեխայի դրսևորմանը»,-նշում է նա:

Գործնական աշխատանքների տեսանյութեր

«Սուտասանը»
«Պապն ու շաղգամը»
Բլոգ- Կարինե Գևորգյան

Օգտագործված գրականություն

Ջոն Դյուի «Դպիր»  մանկավարժական հանդես, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ջ.Ռոդարի. «Ստեղծագործական երևակայության քերականություն»
«Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ»
Է․ Ալեքսանդրյան․ «Նախադպրոցական մանկավարժություն»
Վարդումյան․ «Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ»
Մարիա Մոնտեսորի «Դպիր» մանկավարժական հանդես
«Պարտեզ» -«Դպիր» մանկավարժական հանդես
Նախաշավիղ

Դիպլոմային աշխատանք

Рисунок11

 

 

 

 

Երևանի  ,,Մխիթար Սեբաստացի՚՚կրթահամալիրի  քոլեջ

                Նախադպրոցական բաժին

Թեմա՝ Գրական  նյութը և դրա  բեմականացումդերախաղը որպես  երեխայի                         

           մտածողության  և խոսքի զարգացման  միջոց:

 

Ղեկավար՝ Սոֆյա Այվազյան .հայոց  լեզվի  և գրականության ուսուցիչ

Հեղինակ՝  Կարինե Գևորգյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Երևան 2019թ .

                     ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր տարիքի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր թատրոնի կազմակերպումը նախադպրոցական տարիքում:

Սաների ցանկացած գործունեություն ներկայացնում է՝ դերախաղ. երեխան ստանձնում է մի միտք ու խաղում: Խմբասենյակը դառնում է փորձասենյակ, սաները՝ դերարարներ, իսկ դաստիարակները՝ բեմադրիչ ռեժիսորներ:Գործունեությունը կարելի է վերածել ներկայացման: Սաներին շատ դուր կգան նախապատրաստական վարժությունները՝ բերանային ապարատի, լեզվի, ծնոտի, շուրթերի, ինչպես նաև ձայնային խաղիկները: Սաները դրանք կկատարեն ծիծաղով, ուրախությամբ, իսկ դաստիարակը դրանով կնպաստի սաների խոսքի զարգացմանը և վարժությունները կունենան թերապևտիկ ազդեցություն: Ի վերջո, խմբասենյակն առանց սաների դատարկ տարածություն է, ինչպես որ բեմն առանց դերարարների: XX դարի թատրոնի մարդը (Պիտեր Բրուք) այդպես էլ կոչեց՝ «Դատարկ տարածություն»: Հարցրել են՝ ինչ է նշանակում, ասել է՝ ոչինչ: Նույնը և նախակրթարանում է, կրտսեր դպրոցում, հեղինակային մանկավրժության մեջ՝ «Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորին  վածքում»:

Рисунок11

Ի՞նչ  է   թատրոնը

Թատրոնը  արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատես, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ:Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ   մտնում են  ռեժիսորը,  դերասանները, դիմահարդարները,   լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները և այլն։

 

 

Մանկական թատրոնի տեսակները

 

Մատների թատրոնը  ևս տիկնիկային թատրոն է: Այն տիկնիկային արվեստի ձևերից մեկն է:Մատների վարժությունները խթանում են երեխայի ճանաչողական  ակտիվությունը, օգնում են նրան ամբողջական պատկերացում կազմել շրջապատող աշխարհի մասին:

Երեխան մտածում է մատների, ձեռքի շարժումների օգնությամբ և միջոցով, յուրացնելով այդ վարժություններն՝  երեխաները կարող են պատմել զանազան պատմություններ ձեռքերի օգնությամբ:Ձեռքերի  միջոցով պատմելն օգնում է երեխաների երևակայության զարգացմանը: Մատիկների վարժանքը շատ անհրաժեշտ է հատկապես փոքրիկների՝ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներ համար:

 

Ստվերների թատրոն

Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ և ծաղկե հարթ մարիոնետներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները հետևի կողմից հպում են էկրանին` դրանով դառնալով տեսանելի:Թատրոնի առանձնահատկությունները, գեղագիտությունն ու թեման տարբերվում են` կախված ավանդույթներից:Մարիոնետները սովորաբար պատրաստվել են բարակ, թափանցիկ կաշվից (օրինակ` այծի կամ ուղտի), թղթից կամ ստվարաթղթից: Կարող են լինել ինչպես ամուր և ամբողջական, այնպես էլ ճկվող և առանձին մասերից բաղկացած: Խամաճիկները կառավարվել են բամբուկե, փայտե կամ մետաղական ձողերով:Տիկնիկային թատրոնի ինքնատիպ դրսևորումներից է ստվերների տիկնիկային թատրոնը։ Ստվերների թատրոնը շատ խոր արմատներ ունի, այն իր բնույթով ծիսական է։ Ըստ ժողովրդական մտածելակերպի մարդկանց և կենդանիների մարմինն ու հոգին ապրում են համատեղ։ Գրեթե բոլոր ժողովուրդներն են ունեցել ստվերների թատրոն, բայց քչերին է հաջողվել պահպանել և սերնդեսերունդ փոխանցել տիկնիկային թատրոնի այս ձևը՝ ստվերների տիկնիկային թատրոնը։

Տիկնիկային թատրոնում  գործող անձինք տիկնիկներն են, որոնց խաղացնում են դերասան-տիկնիկավարները։ Թատրոնի այս տեսակը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, կրոնական-միստերիալ ներկայացումների հետ։ Տիկնիկային թատրոններ կային դեռևս մ.թ.ա.                 Հին Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում,Հունաստանում և հին աշխարհի մյուս երկրներում։ Տիկնիկային արվեստն ակտուալ է նաև այսօր։

 

 

Դերախաղի  նշանակությունը որպես երեխայի  զարգացման միջոց

 

Անհատի վարքի հմտությունների ձևավորման հզոր միջոցներից մեկն է համարվում  դերային խաղը: Երեխաների անհատական առանձնահատկությունները և բնավորության գծերը վառ արտահայտվում են խաղի բնույթի և այն դերի միջոցով , որը իր վրա վերցնում է երեխան ընդհանուր խաղերում:

Դերային խաղն ունի ուսուցանող, դաստիարակող և պրակտիկ մեծ հնարավորություններ:

Այն խոսքային, խաղային և ուսուցման միաժամանակյա գործընթաց է:

Խաղի ընթացքում երեխան գտնվում է խոսքային պատրաստականության մեջ, ուշադիր լսում է դաստիարակին և ընկերներին: Անընդհատ կրկնվող բառերը չեն հոգնեցնում ու ձանձրացնում նրան:

 

Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում էերեխայի անհատականությունը:

Օգտագործելով խոսքը երեխան շփման մեջ է մտնում , համագործակցում է մյուսների հետ: Դերախաղը հարստացնում է երեխայի զգացմունքները և զգայարանները:Դերախաղի կիրառման ամենալավ տարբերակը դա կենդանի խաղն է: Դերախաղը հաճելի իրավիճակների արտացոլում կարող է ունենալ: Դերախաղը խիստ սահմանափակուներ չպետք է ունենա, որպեսզի չխանագարի երեխաներին ավելի ազատ գործելու: Դերախաղը գիտելիքների, հմտությունների ձեռք բերման հաճելի ձևերից է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու բարդ իրավիճակներ և ինքնուրույն գործելու:

Դերային խաղի ընթացքը հաճելի է երեխաներին և ոչինչ չի սպառնում երեխայի անհատականությանը: Նման գործընթացը ավելի շուտ վստահություն կփոխանցի երեխաներին, քան թե անհանգստություն կպատճառի:

Դերային խաղերի օգտագործումը հանգեցնում է փորձի ձեռք բերմանը, քանի որ խաղերը կարող են լինել համպատրաստից, չմշակված:

Դերային խաղի ավարտին կարելի է եզրակացություններ անել, վերլուծել երեխաների վարքագծի դրսևորման պատճառները, քննարկել թերությունները, առավելությունները, նշել հետագա փոփոխությունները` իրավիճակը ավելի լավացնելու համար:

Դաստիարակը պետք է խրախուսի դերային խաղերը`զարգացնելով  բանավոր խոսքը:  ՈՒսումնական միջավայրում դերային խաղերը պարտադիր են:

  • Պետքէ կազմակերպել դերային խաղ համապատասխան տարիքային խմբի համար
  • Հետևել, որդերային խաղի ժամանակ մասնակիցները լինեն հասակակիցներ, սակայն չի արգելվում այդ խմբում ընդգրկել նաև չափահաս երեխաներ
  • Արտահայտելհետաքրքրություն դերախաղի ժամանակ առաջացած քննարկումներին
  • Մտածելխաղալիքների, գործիքների ընտրության հարցում

 

Այդ կերպ հնարավոր է լինում իրականացնել տարբեր դերեր: Այստեղ կարեվորվում են համապատասխան մթնոլորտի ստեղծում և մասնակիցների անկաշկանդ վարքագծի ապահովումը: Դերախաղերը կարող են ունենալ հստակ կառուցվածք կամ լինել ազատ: Այն օգտակար է երբ փորձում են ցույց տալ, որ նույն թեմայի շուրջ տարբեր մարդիկ տարբեր կառուցվածք ունեն: Դերախաղի գրագետ իրականացումն անգնահատելի օգուտ է բերում մասնակիցներին: Դրանք ցանկալի է անցկացնել պարապմունքի մեջտեղում: Մեթոդը պետք է կիրառել շատ զգույշ: Ցանկալի է, որ խմբերը լինեն փոքր: Եթե մի խումբը խաղում է մյուս լինում է դիտորդ: Դերախաղը մասնակիցներին հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես են իրենց զգում այլ մարդիկ, երբ առնչվում են ինչ-ինչ իրավիճակների հետ:

Դերային խաղը երեխայի համար սիրելի, զվարճալի, հետաքրքիր խաղ է, որը զարգացնում է նրա խոսքը, ստեղծագործական ունակութունները, ինքնուրույնությունը, խմբով խաղալու-աշխատելու հմտությունները:

Դերախաղի էական նշանակությունը այն է, որ երեխան հայտնվում է ուրիշ մարդու դիրքում և կարծես աշխարհին նայում է այն մեծահասակի տեսանկյունից, որի դերը կատարում է: Երեխայի երևակայությունը զարգանում է հատկապես ստեղծագործական, դերային խաղերի միջոցով: Երեխան հավատում է իր հորինած կերպարին: Նա ոչ միայն հավատում է, այլև ինքն է կատարում այդ դերերը: Մտնելով կերպարի մեջ` երեխան դառնում է նա, ում ընդօրինակում է:

Դերախաղը հիմնականում խմբային է, մասնակցում են մի քանի երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր դերը: Այսպես խաղում ձևավորվում են երկար, շղթայաձև փոխկապակցված խաղային խմբեր, օրինակ` աշխատում է հիվանդանոցային համալիրը, բժիշկները զննում են հիվանդներին, վիրաբույժը վիրահատում է ատամնաբույժը բուժում է ատամները, շտապօգնության մեքենան հրդեհից այրվածներին հասցնում է հիվանդանոց, հիվանդանոցի կողքին այրվում է բնակելի շենք, այնտեղ են շտապում հրշեջ մեքենաները և այլն:

Դերային խաղերը ժամանցային բնույթի խաղեր են, դրամատիկ գործողության տեսակ, որի մասնակիցները գործում են ընտրված դերերի շրջանակներում, ղեկավարվում են ընտրված դերի միջավայրի տրամաբանությամբ և գործում են արդեն եղած սյուժեով, կամ հենց իրենք են ստեղծում սյուժեն: Հաջող է ստացվել խաղը թե ոչ, որոշվում է խաղացողի խաղի` ընդունված կանոններին համապատասխանությամբ: Կանոնների շրջանակներում խաղացողները հանգիստ կարող են իմպրովիզ անել, որը կբերի իրենց կամ իրենց թիմի հաղթանակին: Այսպիսով դերային խաղն իրենից ներկայացնում է մեկ կամ մի խումբ անձանց կողմից որոշակի իրադարության խաղային մոդելավորումը:

Դերային խաղի գործողությունները ծավալվում են այդ խաղի աշխարհում: Այդ աշխարհը կարող է լինել ամբողջովին հորինված, կամ հիմնված լինել ինչ որ գրքի կամ ֆիլմի, կամ մի իրադարձության սյուժեի վրա: Այսպիսի խաղերում շատ հաճախ բացակայում է վերջնական նպատակը և խաղի իմաստը կայանում է այդ խաղային աշխարհի ուսումնասիրումը:

Դերային խաղն ունի ուսուցանող, դաստիարակող և պրակտիկ մեծ հնարավորություններ:

Այն խոսքային, խաղային և ուսուցման միաժամանակյա գործընթաց է:

Հոգեբանների կարծիքով դասապրոցեսում խաղի մրջոցով ստեղծված խթանումը (խաղային խթանումը) պետք է կիրառվի ճանաչողական, էսթետիկական, հաղորդակցական խթանումների հետ միասին:

Խաղի ընթացքում երեխան գտնվում է խոսքային պատրաստականության մեջ, ուշադիր լսում է դաստիարակին և ընկերներին: Անընդհատ կրկնվող բառերը չեն հոգնեցնում ու ձանձրացնում նրան:

Դեռևս  իր ժամանակին Մարիա Մոնտեսորին ասել  է. <<Երեխան մարմին է, որ աճում է, և հոգի է, որ զարգանում է: Այս երկու ձևերն ունեն միևնույն  աղբյուրը՝ կյանքը: Մենք չպետք է ճնշենք աճն ու զարգացումը, այլ պետք է հետևենք  երեխայի դրսևորմանը>>,-նշում է նա:

 

 

 

 

Դերախաղի  նպատակն  ու  խնդիրները

 

 

  • Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ինքնարտահայտվելու կարողության զարգացում
  • Ազատև անկաշականդ շփում հասակակիցների և մեծերի հետ
  • Նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտությունների ձեռքբերում
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրությանդրսևորում
  • Գեղագիտականճաշակի զարգացում
  • Տեսածի, լսածիվերաբերյալ խոսելու կարողություն
  • Իրավիճակը շտկելու, տիրապետելու կարողություն
  • Բարդույթներիցազատագրում
  • Խմբովաշխատելու՝ իր քայլերը  ընկերների հետ համաձայնեցնելու կարողության  զարգացում:

 

 

                     Դերային խաղը որպես հոգեբանական գործոն

 

 

Երեխան խաղում է մի շարք զգացմունքներին համապատասխան:

Դերախաղը հարստացնում է երեխայի զգացմունքները և զգայարանները:

Երեխան կարող է հիշել ամիսներ առաջ տեղի ունեցած հաճելի մի իրադարձություն և խաղալ այդ իրավիճակը տիկնիկի հետ:

Դերախաղ կարող են կազմակերպել չափահաս երեխաները փոքրերի հետ, սա ունի դրական ուղղվածություն, երբ,կազմակերպելով դերախաղ, չափահաս երեխաները կարող են փոխանցել իրենց  “առաջնորդի” վարքը փոքրին:

Երեխաները պետք է խաղան իրենց հասակակիցների հետ, այլապես կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ:

Դերախաղը ծանոթանալու, շփվելու, ընկերանալու միջոց է:

 

    Դերախաղի կարևորությունը միջանձնային                        

Հարաբերություններում

Օգտագործելով խոսքը երեխան շփման մեջ է մտնում , համագործակցում է մյուսների հետ:

Այսօր ծնողների աշխատանքային ծանրաբեռնվածությունը բացասաբար է ազդում երեխայի զարգացման, նրա բանավոր խոսքի ձևավորման վրա:

Պարբերաբար երեխայի նկատմամբ անտարբերությունը վատ է ազդում երեխայի հոգեկան վիճակի վրա, երեխան դառնում է ագրեսիվ, նյարդային ամաչկոտ, տրամադրության անկումներով: Եվ այս ամեն գալիս է ծնողների կողմից դերային խաղը երեխայի կյանքում չկարևորելուց: Սա արդեն ազդում է երեխաների միջանձնային հարաբերությունների վրա:

Միջանձնային հարաբերությունները ստեղծվում են իրավիճակների դեպքում, խաղի ժամանակ: Երբ երեխան խաղալիք է ուզում ընկերոջից պետք է խոսի նրա հետ, հարցնի, մտերմանա և առաջարկի խաղալ միասին: Դերային խաղի միջոցով ստեղծվում է կապ, միջանձնային հարաբերություն երեխաների հետ: Այս կապը դրական է ազդում  երեխայի զարգացման գործում, երեխան ազատվում է բարդույթներից, մեկուսանալու ցանկությունից, ձեռք է բերում ինքնավստահություն: Հետագայում դպրոցում երեխաների համար հեշտ է դառնում շփումը իր հասակակիցների, ուսուցիչների հետ: Երեխաները արդեն նախադպրոցական տարիքից, հաղթահարում են իրենց վախերը, ավելի հեշտ և բնականոն է ստացվում շփումները մեծահասակների հետ:

 

   Դերախաղը որպես  երեխայի  խոսքի և  մտածողության                 

ձևավոևման  և  զարգացման  միջոց

Դերախաղի միջոցով երեխայի  կապակցված  խոսքը սկսում է ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան հաղորդակցվելու կարիք է ունենում։ Ուստի կապակցված խոսքի ձևավորումը սկսում է երկխոսության կարողությունների զարգացումից։ Երկխոսությունը նախադպրոցականի շփման հիմնական ձևն է:

Դերային   խաղի  ժամանակ կարևոր է երեխային սովորեցնել՝

  • լսելև հասկանալ դիմացինի խոսքը, միտքը
  • ձևակերպելիր միտքը, երկխոսությունը առաջ տանել,
  • հարցերտալ և պատասխանել՝ օգտվելով լեզվական տարբեր միջոցներից:

Լեզվի հիմնական միավորներն են հնչյունը, վանկը, բառը, բառակապակցություն, նախադասություն, տեքստ:

Ըստ այդմ էլ, երեխայի խոսքի զարգացման խնդիրները կարող են լինել.

  • խոսքիհնչյունային կուլտուրայի դաստիարակում,
  • բառապաշարիզարգացում,
  • խոսքիքերականական կողմի, այսինքն՝ քերականական կառուցվածքի ընկալման ձևավորումը,
  • կապակցվածխոսքի զարգացում (մենախոսություն և երխոսություն)
  • խոսքիև լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում
  • գեղարվեստականգրականության հետ ծանոթացում:

 

Երբ գրական  նյութն կիրառվում  է որպես  թատրոն-դերախաղ երեխան  ծանոթանում է նաև գեղարվեստական խոսքին:

Այն մեծ նշանակություն երեխայի անձի ձևավորման համար որպես երեխայի խոսքի հարստացման սկզբնաղբյուր: Գեղարվեստական գրականությունը հարստացնում է բառապաշարը, զարգացնում պատկերային խոսքը, գեղագիտական ճաշակը և նպաստում բարոյական հասկացությունների ձևավորումը

 

Իմ փորձից 1

5-6 տարեկան երեխաների  համար նախ ընթերցեցի Հովհ. Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթը:  Հեքիաթի ընտրությունը պատահական չէր: Նախ նրանց առաջարկեցի Հովհաննես Թումանյանի մի քանի հեքիաթի վերնագրեր,որոնցից նրանց  մեծամասնությունը ընտրեց  հենց <<Սուտասանը>> : Հեքիաթի  բովանդակությունն ուշադիր ունկնդրելուց  հետո  երեխաների հետ սկսվեց  ակտիվ քննարկում, հարց  ու  պատասխանների ամբողջ  շարք: Քննարկումների  ընթացքում  երեխաները արտահայտում էին իրենց զգացմունքներ, տեսակետնները, վերլուծում  և քննադատում  հեքիաթի հերոսներին: Երեխանեխաներն  իրենք  էլ չնկատեցին թե ինչպես  ներգրավվեցին հեքիաթի մեջ: Այնուհետև  որոշեցինք  բեմադրել հեքիաթը, իրենք ընտրեցին հերոսներին, կատարեցինք դերաբաշխում: Երեխաների  հետ  խմնասենյակից  գտանք հարմար և  անհրաժեշտ իրերը  դերախաղը իրական և գեղագիտորեն  գեղեցիկ դարձնելու համար: Իսկ այն ինչ պակասում էր փորձեցինք պատրաստել միասին: Թեև աշխատանքը մի  փոձր ծավալուն  դարձավ, բայց դա ևս տվեց  իր  դրական արդյունքը:  Այս աշխատանքի շնորհիվ լուծում ենք մի շարք խնդիրներ` զարգանում է երեխայի ստեղծագործական երևակայությունը, ձեռագործությունը, մատների մոտորիկան: Երբ երեխան իր իսկ ձեռքով պատրաստում է մի իր և տեսնում է արդյունքը, նա շատ ոգևորվում է, նրա մեջ ձևավորվում է աշխատասիրությունը և հետևողականությունը: Շատ խնամքով է վարվում իր իսկ պատրաստածին, երբեք այն չի կոտրի: Այս աշխատանքի շնորհիվ սովորում են գնահատել ընկերների կատարծ աշխատանքը և այն համեմատել իր կատարած աշխատանքի հետ: Երեխայի մոտ նաև զարգանում է միմյանց օգնելու, ընկերոջը ձեռք մեկնելու կարողությունը, ինչպես նաև խմբով աշխատելու կարողությունը: Այս աշխատանքով լուծեցինք մի շարք վերը նշված խնդիրներ:

61255028_2249535665307812_823499858055790592_n

 

Դերասան-երեխաները ցուցադրելով դերախաղ, իրենց զգում են հասարակության լիիրավ անդամ, կատարելով  շատ կարևոր գործ: Երեխաների  մոտ արթնանում  է  պատասխանատվության և պարտաճանաչության զգացում, ցուցաբերելով գործին լուրջ վերաբերմունք: Փորձերի ընթացքում  երեխաների մոտ ձևավորվում է փոխզիջման և փոխըմբռման հատկանիշներ:

Փոքրիկ դերասաները սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը,  խոսքի տեմպը, յուրաքանչյուր  դերին տալիս են բնավորությանը  բնորոշ ձայն: Զարգանում է  փոքրիկ դերասաների  երաժշտական  տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:

Դերախաղի  միջոցով երեխաները հարստացնում են իրենց տպավորությունները, առաջանում են  դրական հույզեր: Ցույց տալով օրինակներ  երեխաների մեջ ձևավորվում է ընկերասիրություն, բարություն, անկեղծություն, սեր, աշխատասիրություն: Դերասան- երեխաները սովորում են  ժեստերը, մարմնի լեզուն, օրինակ`որպեսզի ցույց տա թագավորին՝ նա  հպարտ տեսք է ընդունում, իսկ ծեր աղքատին՝ մեջքը կորացնում  է, քայլում մի փոքր կաղալով  և այլն:

Դերախաղի միջոցով  երեխաները  ինքնադրսևորվում և ինքնաա-րտահայտվում են:  Երեխաների մոտ  զարգանում է կոլեկտիվում աշխատելու ունակությունները  և դրսևորվում է համբերատարություն կոլեկտիվի անդամների նկատմամբ:

Տիկնիկային թատրոնը երեխաների  մեջ դաստիարակում է բարոյական և գեղագիտական հատկանիշներ, ընդլայնվում է երեխաների  ճանա-չողական աշխարհընկալումը:

Հանդիսատես երեխանրի մոտ  առաջանում է  ցանկություն  ընդգրկվել դերասանական կազմի  մեջ, և ներկայացումից հետո նրանք  փորձում են ընդօրինակել դերասաներին:

Դերախաղը ակտիվացնում է երեխաների հույզերը, նպաստում է գեղագիտական  զարգացմանը, ընկալում են  լավ  և վատ բարի և չար արարքները:

Սուտասանը

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Դերախաղի  ավարտից    հետո դերախաղի և մասնակից  երեխաների միջև  ակտիվ   վերլուծություն   ընթացավ: Քննարկեցին կերպարներին և մի  քանի  ուղղորդող  հարցերի  միջոցով եկանք  այն եզրահանգման, որ ժլատությունը լավ  բան  չէ,  թագավորը  ժլատ  էր  և  իր  ժլատության     պատճառով   ունեցավ  մեծ  կորուստ:

 

 

                                                            Իմ փորձից     2

Հաջորդ    աշխատանքը ամենափոքրիկների   հետ  էր՝ 2-4 տարեկանների: Թեման  ռուս. Ժողովրդական     «Պապն  ու շաղգամը»    հեքիաթն  էր: Հեքիաթի  ընտրությունը   կատարեցի  ըստ  տարիքային  խմբի   առանձնահատկության:  Այս  դեպքում  էլ  ոգևորությունը  մեծ   էր, իսկ  աշխատանքս  մի  փոքր  ավելի  բարդ:  Մի քանի  անգամ պատմեցի  հեքիաթը: Ավելի  լավ հեքիաթի  բովանդակությունը  ավելի  լավ պատկերացնելու համար ցույց տվեցի  նկարազարդումներ, մուլտ տեսագրությունը և  այլն: Կատարեցի հարցադրումներ, իրենք ևս ուղղեցին  հարցեր: Ցույց տվեցի և խոսեցի շաղգամի մասին:  Գրական  նյութն լավ  ամրապնդելուց  հետո  առաջարկեցի   հեքիաթը  բեմականացնել  դերախաղի  միջոցով:

 

 

Երեխաներն  իրենք ընտրեցին  հերոսներին և   սկսեցին  պատրաստվել: Որպեսսզի  ավելի լավ պատկերացնենք  պատրաստեցինք յուրաքնչյուր հերոսի  պատկերով  գլխապատկերներ  խմբասենյակում  եղած  փափուկ  խաղալիքներից: Ինչպես վերոնշյալում   այս   աշխատանքների   ընթացքը  ևս  նպաստեց  մի   շարք  խնդիրների  լուծմանը: Ստացվեց  գահացուցիչ  արդյունք:

 

 

Պապն ու շաղգամը

 

Հանդիսատես  երեխաները խմբով արտասանում  են հեղինակի  խոսքերը  իսկ փոքրիկ  հերոսները  փորձում  են  ցուցադրել  գործողությունները.

Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց, ,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:

Եզրակացություն

 

 

  • Դերախաղըհաճելի, զվարճալի և ուսանելի պետք է լինի
  • Դերախաղըկարող է լինել ինքնաբուխ
  • Սահմանափակումներչպետք է լինեն, որպեսզի երեխան չձանձրանա
  • Դերայինխաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ
  • Ակտիվորենզարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը
  • Խաղըերեխայի կյանքի զարգացման գործոնն է
  • Դերայինխաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը
  • Դերայինխաղերը անհրաժեշտ են երեխաների, այլապես նրանք կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ
  • Մանկականխաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևոր գործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում

 

 

 

 

 

 

 

                                  

  ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջ. Ռոդարի  <<Ստեղծագործական երևակայության քերականություն

Դպիր

Նախաշավիղ

 

 

 

 

 

 

                         ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն…………………………………………………………………2

Ի՞նչ  է   թատրոնը……………………………………………………………3

Մանկական թատրոնի տեսակները……………………………………….3

Մատների թատրոնը ……………………………………………………….3

Ստվերների թատրոն……………………………………………………….3

Տիկնիկային թատրոնում……………………………………………………4

Դերախաղի  նշանակությունը որպես երեխայի  զարգացման միջոց….4

Դերախաղի  նպատակն  ու  խնդիրները…………………………………..8

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն……………………………9

Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում…..9

Դերախաղը որպես  երեխայի  խոսքի և  մտածողության  ձևավորման  և  զարգացման  միջոց…………………………………………………………..10

Իմ փորձից   1  ………………………………………………………………..12

Իմ փորձից   2  ………………………………………………………………..13

Եզրակացություն………………………………………………………………20

Գրականություն…………………………………………………………………21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն…………………………………………………………………2

Ի՞նչ  է   թատրոնը……………………………………………………………3

Մանկական թատրոնի տեսակները……………………………………….3

Մատների թատրոնը ……………………………………………………….3

Ստվերների թատրոն……………………………………………………….3

Տիկնիկային թատրոնում……………………………………………………4

Դերախաղի  նշանակությունը որպես երեխայի  զարգացման միջոց….4

Դերախաղի  նպատակն  ու  խնդիրները…………………………………..8

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն……………………………9

Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում…..9

Դերախաղը որպես  երեխայի  խոսքի և  մտածողության  ձևավորման  և  զարգացման  միջոց…………………………………………………………..10

Իմ փորձից   1  ………………………………………………………………..12

Իմ փորձից   2  ………………………………………………………………..13

Եզրակացություն………………………………………………………………20

Գրականություն…………………………………………………………………21

 

 

Ուշադրությունը զարգացնող խաղ` գտիր ճիշտ հաջորդականությունը

Տարիքային խումբ` կրտսեր I-ին(2-3 տարեկաններ)։

Նպատակ`

  • զարգացնել երեխայի ուշադրությունը
  • ամրապնդելու զննական պարագաների վերաբերյալ իմացությունը

Անհրաժեշտ պարագաներ` բանջարեղենի մուլյաժներ` վարունգ, լոլիկ, սմբուկ, եգիպտացորեն։

Ընթացքը`

Դաստիարակը նախապես ցույց է տալիս անհրաժեշտ բանջարեղենի տեսակները, տալիս է դրանց անունները։ Հետո սաներից մեկի դիմաց որոշակի հերթականությամբ դասավորում է մուլյաժները, հերթով տալիս է դրանց անունները և սանին խնդրում ևս մեկ անգամ ուշադիր զննել։ Այնուհետև հերթականությունը խառնելուց հետո սանը ինքը պետք է նույն հերթականությամբ դասավորի դրանք։

Արդյունք` կրտսեր I — ին տարիքային խմբում հետազոտված երեխաներից մեկը ճիշտ հաջորդականությամբ դասավորեց մուլյաժները, իսկ մյուս երեխան չկարողացավ մտապահել հաջորդականությունը։

Տարիքային խումբ` միջին խումբ(4-5 տարեկան)։

Նպատակ`

  • զարգացնել երեխայի ուշադրությունը
  • ամրապնդելու զննական պարագաների վերաբերյալ իմացությունը

Անհրաժեշտ պարագաներ` ընտանի կենդանիների մուլյաժներ(կով,ձի,կատու,գառ)։

Ընթացքը`

Դաստիարակը նախապես ցույց է տալիս անհրաժեշտ ընտանի կենդանիների մուլյաժնեծրի տեսակները, տալիս է դրանց անունները։ Հետո սաներից մեկի դիմաց որոշակի հերթականությամբ դասավորում է մուլյաժները, հերթով տալիս է դրանց անունները և սանին խնդրում ևս մեկ անգամ ուշադիր զննել։ Այնուհետև հերթականությունը խառնելուց հետո, սանը ինքը պետք է նույն հերթականությամբ դասավորի դրանք։

Արդյունք` միջին տարիքային խմբում հետազոտված երեխան շատ արագ ճիշտ հաջորդականությամբ դասավորեց մուլյաժները։

Խաղ` 1-10թվերը

Անհրաժեշտ է`

համապատասխան թվով առարկաներ կամ պատկերներ։Օր.` 1գրիչ, 2 ափսե, 3գիրք և այլն։

Ընթացքը`

Երեխայի հետ բարձրաձայն ցույց տվեք առարկան` համապատասխան քանակը շեշտելով կամ հաշվելով։

Քննարկում`

Երեխային առաջարկեք հարցերի պատասխանները թվերի շարքի վրա մատով ցույց տալ։

1. Քանի՞ տարեկան ես։

2.Քանի՞ ոտք ունես։

3.Քանի՞ մատ ունես։

Խաղ` եռանկյունաչափական պատկերների դասակարգում

Անհրաժեշտ են`

Եռանկյունաչափական պատկերների ցանկացած տարբերակ,օր.` խաղալիք կամ նկար։

Ընթացքը`

Երեխայի հետ երկրաչափական պատկերների նկարները կրկին նայեք` մի քանի անգամ դրանց անունները կրկնելով։ Կարող եք նշել որ քառակուսին և ուղղանկյուններ իրար նման են, քանզի երկուսն էլ չորս կողմ ունեն, սակայն նման են նրանով,որ քառակուսու կողմերը հավասար են։

Պատկերները հետազոտելու կարող եք օգնել հետևյալ հարցերով.

1.Այս պատկերներն ինչո՞վ են իրարից տարբեր։

2. Կողմերն ուղի՞ղ են, թե՞ կլոր։

3.Այս պատկերի անունը կարո՞ղ ես ասել։

4.Ո՞ր պատկերը կարող է գլորվել ։

5.Բոլոր պատկերները կողմեր ունե՞ն։

6. Կարո°ղ ես հաշվել պատկերը քանի՞ անկյուն ունի։

հետագայում`

Ամրապնդելու նպատակով կարելի է նմանատիպ պատկերներ գտնել նաև տանը, զբոսայգում, ավտոմեքենայի մեջ և այլն։

Խաղ` կարտոֆիլով տպագրում

Անհրաժեշտ են`

2 լայն կարտոֆիլ🥔🥔, տարբեր գույների ջրաներկ, թղթի որոշ մեծ թերթեր, լրագիր, սուր դանակ, ծծան։

Ընթացքը`

Սկզբում թող երեխան մեծ թղթի վրա ուզածի չափ տպի։ Նա տպել սիրում է, ուստի մինչև նմուշների հետ աշխատել սկսելը թող տպելուց հաճույք ստանա։

Երբ պատրաստ է աշխատելու, թղթի նոր թերթ վերցրեք ու դրա վրա կարտոֆիլի պատրաստր դրոշմոը ներկով ողողել և այն ծծանով չորացնել։Կարող եք սկսել մոդելները տպել թղթի վրա։

Երեխային առաջարկեք կրկնել ձեր ստեղծածը։

Քննարկումը`

Մինչև երեխան տպում է, հարցրե’ք.

.<<Մեր օգտագործած երկու պատկերներն ի՞նչ ենք անվանում>>։

.<<Ո՞ր պատկերն է առաջինը>>։

.<<Ո՞րն է հաջորդը>>։

.<<Դրանից հետո ո՞ր պատկերն է>>։

.<<Ի՞նչ մոդել ես տեսնում>>։

Հետագայում`

Գործը մի փոքր բարդացրեք` մի պատկեր ևս ավելացնելով։ Այսպիսով կարող եք օգտագործել երեք պատկեր, օր.` եռանկյուն, շրջան և քառակուսի։

Դպիրից իմ ընտրանին

Ռոդարին մարզաշխարհում

Հեղինակ:

Երևակայությունն ու մաթեմատիկան, ֆանտազիան ու գիտութունն ախոյաններ, թշնամիներ չեն, այլ դաշնակիցներ, նույն մարմնի ոտքերն ու ձեռքերը նույն մտքի դուստրերն ու մայրերը։
Ջ․Ռոդարի

Իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ երևակայությամբ, մտքի ճկունությամբ, անսպասելի ավարտով։ Ռոդարին մեզ ներկայանում է որպես ստեղծագործական հնարքների ու ձևերի մի ընդարձակ շտեմարան, ուսուցման տարատեսակ մեթոդաշարերի ձեռնարկ: Վաղուց Ռոդարին իր ուրույն տեղն ունի կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրում՝ ուսուցման գործընթացում։

Կրթահամալիրում ուսուցման նախագծային հարթակ են բազմաթիվ ստուգատեսները, որոնց շարքում ռոդարիականը կարևոր տեղ և դեր ունի, չնայած նրան, որ ռոդարիական թեմաները դպրոցպարտեզում շուրջտարյա են և իրականացվում են անընդհատ։ Ռոդարին կիրառվում է ամենուր և ամեն ինչում։ Շարունակ ստեղծվում են ռոդարիական հնարքներով տեսաֆիլմեր, մեդիաըթերցարաններ, աուդիոնյութեր, ռադիոպատումներ և այլն։

«Իմացումի հրճվանք» ծրագրի հինգ-վեց տարեկանների խմբում 2016-2017 ուստարում իրականացրել ենք մարզական նախագծեր, որոնց մեջ փորձել ենք ներառել ռոդարիական զինանոցի հնարներից։ Միասին մտածեցինք մարզախաղերի շարք անել, ընդ որում այնպիսի խաղերի, որոնց համար անհրաժեշտ մարզագործիքները ծառայեն ռոդարիաբար՝ կիրառելով այսպիսի մեթոդներ՝ մարզաձևի «աղավաղում», «շուռ տված» խաղագործիքներ, մարմնի մասերի «այլակերպ» կիրառություններ, ինչպես նաև առօրյա գործածական իրեր, որոնք կարելի է գործադրել այլաձև, անսովոր, տարօրինակ։ Ռոդարիական մարզաշարի մեկնարկը տրվեց Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտում, ապա տարածվեց նաև թաղամասի տարբեր բակերի մարզադաշտերում։ Մեր ընտրած «ռոդարիկ-գործիքները» դարձան օղակն ու գնդակը, փուչիկն ու խաղալիքը, անձեռոցիկի դատարկ տուփերն ու զուգագուլպաները, ջրի շշերն ու մատիտները։ Փորձեցինք «անձեռք» փուչիկախաղ, ձեռքով փուչիկախաղ, մարզվեցինք․ ցնծությունն ու առաջինը լինելու ցանկությունն անսահման էր: Խաղացինք ձվերի վազք, «գնդակավազք» մարմնի տարբեր մասերի օգնությամբ, բացի ձեռքերից:

Թեև եղան ամպոտ, անձևային օրեր էլ, բայց վեց տարեկաններին եղանակն ամենևին չխանգարեց Ռոդարիին կրկին տանել թաղի հերթական մարզադաշտ: Այս անգամ էլ որպես մարզագույք ծառայեցին նրանց ջրի շշերը և հագուստը: Հրճվանքն անասելի էր, երբ հագան զուգագուլպաները գլխներին և մրցեցին հենց գլուխներով, ապա նաև՝ ձեռքերով և ոտքերով: Բանգլադեշյան ևս մեկ խաղահրապարակ «հյուրընկալեց» Արևելյան դպրոցի վեց տարեկաններին «գրկաբաց». այս անգամ խաղագործիքը անձեռոցիկի դատարկ տուփն էր, որը ծառայեց որպես կոշիկ: Ռոդարիական հնարքներով հերթական մարզախաղերն անցան նաև խմբասենյակում: Փորձեցինք մեր շնչառության ուժը՝ գնդակը օդի արտամղումով շարժել և գցել բաժակի մեջ, ապա՝ ոտքերի և բերանի ուժն ու ճկունությունը՝ գրելով պատին ոտքի մատներով և շրթունքների օգնությամբ։ Կարծում եմ՝ հավես նախագծեր են ստացվել։ Ստեղծականությունն ու երևակայությունը դնելով մարզական խաղերի հիմքում՝ արդյունքում ձեռք բերեցինք, ապա նաև զարգացրինք մի շարք կարողություններ ու հմտություններ՝

  • ինքնուրույնության դրսևորում,
  • սեփական «եսը» զարգացնելու կարողություն,
  • ստեղծագործելու, երևակայելու, հորինելու կարողությունների զարգացում,
  • միջավայրի յուրացում,
  • սեփական շարժումների կառավարում,
  • շարժումների և մտքի ճկունությունն ուղղորդելու հմտությունների զարգացում,
  • գործունեության նախատեսում և իրականացում,
  • որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում,
  • միմյանց զիջելու կարողության զարգացում,
  • թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում,
  • սովորողների ֆիզիկական զարգացում և այլն։

Կարծում եմ, որ մարմնակրթությունն այսպիսով վերածվում է մտածողության և մշակույթի, զարգանում են միտքն ու մարմինը․ չէ՞ որ մարմնակրթությամբ զբաղվելը երեխայի առողջ ապրելակերպի պայմաններից մեկն է, մարմինը բազմակողմանի կրթելու անհրաժեշտ ու արժեքավոր միջոցը, որը պիտի լինի շարունակական։